Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Շատ ուտելը հանգեցնում է «սնման ժամերի» խախտմանը

Շատ ուտելը հանգեցնում է «սնման ժամերի» խախտմանը

Հետազոտողները վաղուց պարզել են, որ շատ ուտելը հանգեցնում է «սննդային ժամերի» խախտման, բայց այժմ նրանք պարզել են այդ երեւույթի գենետիկ մեխանիզմը:

 

Մասնագետները բացատրում են, որ «սնման ժամերը» ղեկավարում են գեները, որոնք  նպաստում են կերակրատեսակների յուրացմանը մարսողական համակարգում եւ արյան հոսքում դրանց տարածմանը: Նրանք սննդի հարցում կանխորոշում են մարդու սովորությունները եւ ստիպում են նրան քաղց զգալ:

 

Քալիֆորնիայի համալսարանի գենետիկները բացահայտել են, որ PKC-ի սպիտակուցները մասնակցում են սնման կարգի փոփոխման ժամանակ «սնման ժամերի» վերահաստատմանը: PKC-ի պակասուրդով կրծողները, քաղց չեն զգացել եւ ոչ մի կերպ չեն հարմարվել կարգին, գրում է 2x2.su-ն:

 

Հնարավոր է, որ հիմա գիտնականները պարզեն, թե ինչպես է սնման խախտված կարգն ազդում օրգանիզմում նյութափոխանակության վրա: Օրինակ` գիտնականները կհասկանան, թե ինչու են գիշերն աշխատող մարդիկ ավելի հաճախ գիրանում, քան «ցերեկային» մասնագիտություն ունեցող մարդիկ:

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ